ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Նենգ հաշվարկ

Նենգ հաշվարկ
14.02.2023 | 07:23

Օգնություն ցուցաբերողների շարքում Հայաստանը հրապարակավ չարտաբերելը էրդողանի պարագայում ոչ այնքան քաղաքակրթության պակաս է, որքան՝ նենգ հաշվարկ։

Անհնար կլիներ միջազգային՝ արդեն խիստ նոսրացած առողջ հատվածին բացատրել, թե այդ դեպքում, հենց քո ջանքերով ծանր կորուստներ կրած, բայց ձեռք մեկնողին շնորհակալություն հայտնելու փոխարեն, ինչպես կարելի է անվրդով շարունակել պաշարել ու տանջանքների մատնել ողջ Արցախը, ինչպես կարելի է զորքն աղետի գոտում օգտագործելու փոխարեն պահել Արցախի շուրջ, որ շարունակվի ցեղասպանության հասցնող հումանիտար աղետը, մանավանադ, որ զորավարժությունները հետաձգվել են։ Երկրաշարժը մարդկանց կյանքեր խլող բնական աղետ է, թշնամուն անգամ չեն ցանկանում, բայց թշնամին էլ պետք չէ այսչափ նենգ ու երախտամոռ լինի։


Հ.Գ. Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ցավոք, միայն բնության տարերքն ի զորու եղավ միառժամանակ կանխելու որոշ հակահայ ծրագրավորված նկրտումները:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 12495

Մեկնաբանություններ